1816 դիտում
14:27 26-11-2014
Ոչինչ չի արդարացնի Դոնեցկի և Լուգանսկի մարտերին Ռուսաստանի ուղիղ կամ ոչ ուղիղ մասնակցությունը. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ կրկին մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի իշխանությունների հասցեին՝ ասելով, որ Ռուսաստանը կոպիտ կերպով խախտել է միջազգային օրենսդրությունը՝ միջամտելով ուկրաինական հակամարտությանը:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ այժմ հակամարտության կարգավորումն ամեն առումներով պահանջելու է համբերատարություն և համառություն:
«Ոչինչ չի կարող արդարացնել Դոնեցկում և Լուգանսկում ընթացող մարտերին Ռուսաստանի ուղիղ կամ ոչ ուղիղ մասնակցությունը: ՌԴ-ի գործողությունները կասկածի տակ են դնում Եվրոպայում խաղաղ կարգապահությունը և խախտում են միջազգային օրենսդրությունը»,-ասել է Մերկելը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներն անխուսափելի կլինեն:
Նմանատիպ նյութեր
1744 դիտում
11:32 24-03-2023
Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
1198 դիտում
13:38 19-06-2014
Ավստրալիայի ԱԳՆ֊ին անհանգստացնում է Իրաքի մարտերին իր քաղաքացիների մասնակցությունը
Այս բաժնից
787 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1147 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
769 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում