Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին 30 տարիներին՝ ինքնահռչակ անկախ պետություն։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով.
«Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո։
Հետևաբար, միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս պետք է հաշվի առնի ամբողջ պատմական-իրավաքաղաքական հենքը, այլապես ցանկացած լուծում, որը հիմնված կլինի անհամեմատելի օրինակների վրա, կբերի խնդրի ավելի խորացման և չլուծման»:

With its entire legal & political history Nagorno Karabagh is incomparable with the Donetsk, Lugansk or Serbs of Kosovo, because it՛s always been an autonomy, & a self-proclaimed state in the last 30 years. Moreover, NK conflict predates the collapse of USSR, unlike those listed.
— Edmon Marukyan (@edmarukyan) March 24, 2023