«Ռեալ»-ը ձեռք է բերել «Մալյորկա»-ի պատանի տաղանդին
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, հաջորդ ամռանը «Մալյորկա»-ի 18-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Նշվում է, որ կողմերը արդեն համաձայնեցրել են տրանսֆերի պայմանները: Գործարքի արժեքը կկազմի 880 հազար ֆունտ:
Ասենսիոն «Մալյորկա»-ի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի հոկտեմբերին: Մինչ այժմ 18-ամյա խաղացողը «կղզիաբնակների» կազմում անցկացրած 28 խաղում 3 գոլ է խփել: