«Մալյորկա»-ի կիսապաշտպանը հաստատել է, որ իր կարիերան կշարունակի «Ռեալ»-ում
«Մալյորկա»-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հաստատել է, որ իր կարիերա կշարունակի Մադրիդի «Ռեալ»-ում, հայտնում է Marca-ն: 18-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «Արքայական ակումբի» հետ:
«Ես որոշել եմ տեղափոխվել «Ռեալ»: Հպարտանում եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրվում են մեծագույն ակումբները, որոնցից լավագույնը «Ռեալ»-ն է»,-ասել է Ասենսիոն:
Ենթադրվում է, որ գործարքը կկայանա առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: