Դորտմունդում տեղադրվել է ամենաբարձր տոնածառը. տեսանյութ
Գերմանական Դորտմունդ քաղաքում տեղադրվել է աշխարհի ամենաբարձր` 45 մետրանոց տոնածառը, որը բաղկացած է 1700 փոքրիկ եղեւնիներից:
Ամանորի գեղեցկուհուն զարդարել են 48 հազար լույսերով, իսկ գագաթին տեղադրել 90 կիլոգրամանոց եւ 4 մետր բարձրությամբ հրեշտակ: