Դորտմունդում «Բորուսիայի» նախկին պաշտպանի հրաժեշտի հանդիպմանը ներկա է եղել 81 հազար հանդիսական. տեսանյութ
Դորտմունդում երեկ կայացել է «Բորուսիայի» նախկին ձախ պաշտպան Դեդեի հրաժեշտի հանդիպումը:
«Դեդեի ազգային հավաքականի» եւ «Դեդեի աշխարհի հավաքականի» միջեւ կայյացած հանդիպմանը, որն ավարտվել է 11:13 հաշվով, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ներկա է եղել 81359 հանդիսական:
Ինքը՝ 37-ամյա Դեդեն, հեռահար հարվածով աչքի է ընկել խաղի վերջում:
Նշենք, որ Դեդեն «Բորուսիայի» կազմում խաղացել է 1998-2001 թվականներին եւ թիմի հետ երկու անգամ դարձել Բունդեսլիգայի հաղթող: