211652_close_icon
views-count8607 դիտում article-date 01:13 08-04-2016

Եվրոպայի Լիգա. Խելահեղ հանդիպում Դորտմունդում, Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ

Եվրոպայի Լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ առաջին խաղը Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» միջև, լիովին արդարացրեց սպասելիքները: Հանդիպումը միանշանակ արժանի էր Չեմպիոնների Լիգայի կարգավիճակին: Երկու թիմն էլ ցուցադրեցին բարձրակարգ և ինտենսիվ ֆուտբոլ, որտեղ ոչ մի վայրկյան պայքարը գնդակի համար չէր դադարում: Թեպետ «Բորուսիան» 1-ին խաղակեսում ուներ տարածքային առավելություն, սակայն հաշիվը բացեցին հյուրերը. աչքի ընկավ Օրիգին: 2-րդ խաղակեսի հենց սկզբում անկյունայինի խաղարկումից հետո Հումելսը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց պատասխան գնդակը: 52-րդ րոպեին «Լիվերպուլը» կարող էր հաշվի մեջ առաջ անցնել, սակայն «Բորուսիայի» դարպասապահ Վայդենֆելերը 20 վայրկյանում 3 անգամ ֆանտաստիկ սեյվերի հեղինակ դարձավ: Դրանից հետո, չնայած խաղի լարված բնույթին, այլևս գոլեր չգրանցվեցին: Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով` 1:1 և այժմ այս դիմակայության հաղթողը կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա ապրիլի 14-ին: Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: [b]Եվրոպայի Լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում [/b] «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:1 Մատս Հումելս, 48 - Դիվոկ Օրիգի, 36
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր