211652_close_icon

Էստոնիան կոչ է արել Եվրամիությանը «հակաթույն» գտնել Ռուսաստանի քաղաքականության դեմ

views-count1002 դիտում article-date 15:10 25-11-2014
Էստոնիայի արտգործնախարար Քեյթ Փենթուս-Ռոզիմաննուսը դիմել է Եվրամիության անդամ պետություններին՝ Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ «հակաթույն» գտնելու խնդրանքով: Այս մասին ասված է Էստոնիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 24-ին Ստոկհոլմում Շվեդիայի արտգործնախարար Մարգոթ Վալլսթրեմոնայի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Ռուսաստանը նախկինի պես հաշտության չի ձգտում, իսկ Ուկրաինայի տարածք ռազմական տեխնիկա փոխադրելը անընդունելի է և լարվածություն է առաջացնում»: Ըստ նրա՝ ԵՄ երկրները պետք է հետևողական լինեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հարցում և անհրաժեշտության դեպքում համատեղ քայլեր ձեռնարկեն:

Նմանատիպ նյութեր