11479 դիտում
11:26 11-12-2021
Հայ գիտնականները գյուրզայի խայթոցի դեմ հակաթույն են ստացել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լեւոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: «Գրանցումից հետո այս հակաթույնը կարող է ներկայանալ ներքին եւ արտաքին շուկայում: Այն իր էֆեկտիվությամբ չի զիջում շուկայում առկա միջազգային արտադրողների դեղորայքին»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է գիտական խմբի ղեկավար, ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:
Իսկ ի՞նչ է, մինչ այս Հայաստանը գյուրզայի հակաթույն չունե՞ր, որ նոր է ստացել, եւ գիտենք, որ գյուրզայի թույնն օգտակար հատկություններ ունի, ինչը պարզվել է հետազոտությունների արդյունքում։ Ինչի՞ մասին է խոսքը, եւ ի՞նչ կարող է այն մեզ տալ։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումները ներկայացնելուց առաջ մի փոքր նախապատմություն անենք, որպեսզի պարզ դառնա գիտական աշխատանքի ամբողջ ծավալը, եւ, ընդհանրապես, հասկանալի լինի, թե ինչ է անում Ֆիզիոլոգիայի ինստիտուտը։
Նաիրա Այվազյանը մեզ հետ զրույցում բացատրում է, որ ներկայում ինստիտուտի կողմից իրականացվում է 10 գիտական ծրագիր՝ Գիտության կոմիտեի աջակցությամբ: Այս տարվա իրենց երկու խոշոր կիրառական դրամաշնորհները ենթադրում են ֆարմակոլոգիական/կենսատեխնոլոգիական պատրաստի պրոդուկտների մշակում եւ ստացում, որոնցից մեկն իրականացվելու է բելոռուս գործընկերների հետ: Այն կապված է ոսկյա եւ արծաթյա նանոմասնիկների ստացման հետ, որը կարող է կիրառվել օնկոթերապիայի մեջ: Ինստիտուտը սերտ համագործակցում է Ռուսաստանի, մասնավորապես՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի գիտական կենտրոնների հետ: Համատեղ ուսումնասիրում են օվկիանոսային ֆաունայի ներկայացուցիչների արտադրած կենսաբանական ակտիվ նյութերի կիրառումը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման մեջ: Նոր եւ հետաքրքիր ծրագիր է՝ հիմնված մեր նախորդ տարիներին ունեցած թույների եւ կենսաբանական ակտիվ նյութերի հետ աշխատելու փորձի վրա: Եվ ամենամեծ ծրագիրը, որը ներկայում իրականացնում է ֆիզիոլոգիայի ինստիտուտը, կապված է հայկական իժերի թույնի դեմ հակաթույնի ստացման հետ: Այն նպատակաուղղված ծրագիր է արդեն պրոդուկտի ստացման համար. «Մենք կկարողանանք առաջարկել մեր արտադրանքը տարածաշրջանի երկրներին, որոնք ունեն նմանատիպ օձատեսակներ, ինչու չէ, նաեւ մեթոդաբանության առումով կարող ենք նոր մշակումներ առաջարկել եվրոպական երկրների գիտական կենտրոններին: Արդեն ստացել ենք հակաթույնի նախատիպը, որը փորձարկվել է, եւ այդ մասին տպագրվել է գիտական հոդված Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի հանդեսում»:
Այս տարի ինստիտուտի ընդհանուր ֆինանսավորման մեջ դրամաշնորհայինը հասել է 50 տոկոսի, սակայն ֆինանսավորման մեծ մասը բյուջետային է: Խոսենք գյուրզայի հակաթույնից։ Խոսքն անդրկովկասյան գյուրզայի մասին է, որը ենթատեսակ է եւ խիստ տարբերվում է միջինասիականից եւ միջերկրականից։ Գանք մեր հարցին՝ մինչ այս մենք չունեի՞նք գյուրզայի հակաթույն։ Նաիրա Այվազյանը բացատրում է. «Սովետական Միության ժամանակ թույները շատ ուսումնասիրված չէին։ Ամբողջ երկրի՝ սովետմիության համար կար մի կազմակերպություն, որ արտադրում էր հակաթույն։ Դա Ուզբեկստանի համապատասխան կառույցն էր։ Բայց այդ կառույցը, բնականաբար, հակաթույն էր արտադրում իրենց մոտ առկա գյուրզայի թույնի դեմ։ Իսկ միջինասիական գյուրզայի ենթատեսակը մեզ մոտ առկա՝ անդրկովկասյան գյուրզայի թույնից շատ ռադիկալ է տարբերվում։ Այսինքն՝ բաղադրամասերի միայն 4 տոկոս համընկնում կա։ Մի խոսքով՝ համարվում է հնաոճ պրոդուկտ։ Ինչպես ստանում էին 1976 թ., այնպես էլ հիմա են ստանում՝ ձիերի իմունիզացիայի միջոցով…»։ Ահա սա է հասնում Հայաստան։ Ի դեպ, Ուզբեկստանում, այսպես ասած, «խառը պրոդուկտ է», կենդանիներին իմունիզացիա են անում 3 տեսակի թույնով՝ միջինասիական գյուրզայի, կոբրայի, տափաստանային էֆայի։ Իսկ այս օձատեսակները մեզ մոտ չկան։ Այսինքն՝ հակաթույնը, որ գալիս է Հայաստան, պարունակում է «շատ փոքր տոկոս հակամարմիններ», որոնք կարող են օգտակար լինել։ Գիտական տերմինաբանությամբ ասած՝ «ներկայում Հայաստանում առկա է միայն մեկ կոմերցիոն պրոդուկտ, որն Ուզբեկստանի արտադրանքի պոլիվալենտ հակաթույնն է, սակայն նախատեսված է միջինասիական գյուրզայի խայթոցի դեմ եւ պարունակում է նաեւ կոբրայի եւ էֆայի թույնի հակամարմիններ, ինչը հաճախ ծայրահեղ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառ է»։
Հիմա ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են հենց անդրկովկասյան գյուրզայի խայթոցների դեմ հակաթույնը: Բացի այդ ինչպես նշեց ինստիտուտի տնօրենը, հետազոտությունների արդյունքում պարզել են, որ գյուրզայի թույնը դրսեւորում է յուրահատուկ հակաքաղցկեղային եւ հականեյրոդեգեներատիվ հատկություններ. «Տարածաշրջանում բնակվող գյուրզայի ենթատեսակն իր թույնի բաղադրության մեջ պարունակում է օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուցը, որն ի վիճակի է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով մետաստազների բջիջների կապը միմյանց հետ: Այս թույնը դրսեւորում է յուրահատուկ հակաքաղցկեղային եւ հականեյրոդեգեներատիվ հատկություններ, ինչը կարող է հիմք լինել նոր տեսակի դեղորայքների մշակման համար»։ Հետազոտություններում ներգրավված գիտնականների մեծ մասը երիտասարդ մասնագետներ եւ հայցորդներ են: Աշխատանքներում ներգրավվել են նաեւ ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
891 դիտում
15:10 25-11-2014
Էստոնիան կոչ է արել Եվրամիությանը «հակաթույն» գտնել Ռուսաստանի քաղաքականության դեմ
14161 դիտում
19:01 13-03-2016
Հայկական գյուրզայի զոհը կաչաղակն է.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»