Օբաման Աֆղանստանում ամերիկյան ռազմուժի գործողություններն ընդլայնող գաղտնի հրաման է ստորագրել
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շաբաթմներ առաջ Աֆղանստանումամերիկյան ռազմական ներկայությունն ընդլայնելու գաղտնի հրամանագիր է ստորագրել, որը թույլ կտա մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ցուցաբերել:
Հրամանագիրը թույլատրում է ամերիկացի զինվորականներին գործողություններ կատարել «Թալիբան» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: Բացի այդ, Օբամայի հրամանագրով աֆղան զինվորականների գործողություններ սատարելու նպատակով կկիրառվեն կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու թռչող սարքեր:
Փաստաթուղթը նախատեսում է առնվազն 1 տարով երկարաձգել ռազմական առաքելությունը Աֆղանստանում: