Ներկայումս այլ ակումբ տեղափոխվելու մասին չեմ մտածում. Հյումելս
Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հյումելսը մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց գերմանացի խաղացողը մոտ ապագայում կարող է այլ ակումբ տեղափոխվել:
««Բորուսիա»-ից իմ հեռանալու մասին խոսակցություններ հաճախակի են ստեղծվում: Բայց ես փորձում եմ ուշադրություն չդարձնել դրանց: Ներկայումս այլ ակումբ տեղափոխվելու մասին չեմ մտածում: Իմ խնդիրը՝ որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ և օգնել թիմին շտկելու իր մրցաշարային իրավիճակը: Այն շտկելու համար մենք ժամանակ ունենք»,- Հյումելսի խոսքերը մեջբերում է Sport1.de-ն: