Մտադիր ենք դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ. Հյումելս
Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Մաթս Հյումելսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքերով «Բորուսիա»-ին բաժին են հասել այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են` «Արսենալ»-ը, «Անդերլեխտ»-ը և «Գալաթասարայ»-ը:
««Գալաթասարայ»-ը և «Անդերլեխտ»-ը մեզ համար նոր և հետաքրքիր մրցակիցներ են: «Արսենալ»-ի հետ խաղերը մեզ համար ամրության փորձություն կլինի: Մենք մտադիր ենք դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ»,-Հյումելսի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը