211652_close_icon

Մովսիսյանը պատրաստ է այլ ակումբ տեղափոխվելու առաջարկներ դիտարկել

views-count2145 դիտում article-date 21:49 23-01-2014
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատրաստ է այլ ակումբ տեղափոխվելու առաջարկներ դիտարկել: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ պատրիկ Մակկեյբը: « Յուրան բաց է լավ առաջարկների համար, սակայն ներկայումս նա նվիրված է «Սպարտակ»-ին: Ակումբի ղեկավարությունը նրան շատ լավ է վերաբերվում»,-ասել է Մակկեյբը: Հիշեցնենք, որ հայ հարձակվողը «Սպարտակ» է տեղափոխվել 2012 թվականի դեկտեմբերին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ռմբարկուն 16 խաղում խփել է 12 գոլ:

Նմանատիպ նյութեր