Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցները կմասնակցեն Լուսնի մակերեւույթի ուսումնասիրության ծրագրին:
Ռուս աստղագետները ակնկալում են, որ եվրոպացի մասնագետները ուսումնասիրությունների համար կտրամադրեն իրենց հորատման սարքավորումը, որը մինչև երկու մետր կփորի և կկարողանա նմուշներ հանել` առանց որոշակի նյութերը փոշիացնելու:
Ինստիտուտի ղեկավարությունը կարծում է, որ այդ առաքելությունը կարող է իրագործվել 2020 թ-ից հետո:
Մինչ այդ Ռուսաստանը 2018, 2019 և 2020թթ-ներին ծրագրում է իրականացնել երեք թռիչք դեպի Լուսին: