211652_close_icon
views-count2258 դիտում article-date 10:19 08-09-2015

Ռուսաստանում կուսումնասիրեն հնագույն՝ «բրդոտ» տեսակի ռնգեղջյուրի ԴՆԹ-ն

Ռուս եւ ամերիկացի գիտնականները Յակուտիայում կուսումնասիրեն «բրդոտ» եւ ժամանակակից՝ սպիտակ ռնգեղջյուրների ԴՆԹ-ն: Նախ, նմուշառում կարվի Յակուտիայում պեղված բրդոտ ռնգեղջյուրի ձագի մնացորդներից: Պահպանվել են ձագի մորթին, ոտքերը, ականջները, աչքերը եւ լեզուն: Գիտական աշխատանքի նպատակն է՝ պարզել, թե որքան է պահպանվել երկու տեսակների կապը էվոլյուցիայի ընթացքում: Կպարզվի նաեւ, ինչով են սնվել ռնգեղջյուրների հնագույն նախնիները եւ ինչ կերպ է ընթացել նրանց միգրացիան: Ուսումնասիրության տվյալները կհրապարակվեն 2018թ.-ին:

Նմանատիպ նյութեր