slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Գյուղատնտեսության նախարարության մասնագետները կուսումնասիրեն կարտոֆիլ ներկրող երկրների շուկաները. Իգնատի Առաքելյան
211652_close_icon

Գյուղատնտեսության նախարարության մասնագետները կուսումնասիրեն կարտոֆիլ ներկրող երկրների շուկաները. Իգնատի Առաքելյան

views-count4474 դիտում article-date 23:10 17-02-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն ՀՀ-ում գործող կարտոֆիլագործների միությունների, հասարակական կազմակերպությունների, խոշոր արտադրողների և ներմուծողների մասնակցությամբ` քննարկելու մեր երկրում կարտոֆիլագործության ճյուղի ընթացիկ խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Կարտոֆիլագործությունը Հայաստանի գյուղատնտեսության առավել կայացած ուղղություններից մեկն է, և ձեզ հետ նախաձեռնած այս հանդիպումը նպատակ ունի համատեղ քննարկել այսօր ճյուղի հետագա զարգացմանը խոչընդոտող խնդիրները, արտահանման ծավալների վերականգնման հնարավորությունները, հասկանալու համար, թե պետությունն ինչով կարող է աջակցել և օկտակար լինել, որպեսզի պարենային ապահովության տեսանկյունից կարևոր այս ոլորտն ինչպես հարկն է զարգանա, մասնավորապես բարձրանա բերքատվությունը, իջնի ինքնարժեքը և մենք ունենանք մրցունակ արտադրանք»,- նշեց նախարար Իգնատի Առաքելյանը: Կարևորելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության շրջանակում նման ձևաչափով հանդիպումների հաճախակի կազմակերպումը` ներկաները շեշտեցին, որ ոլորտն իրապես կարելի է համարել կայացած. շուկան ձևավորված է, բացակայում են մենաշնորհները: Որպես խոչընդոտող խնդիրներ` բարձրացվեցին մասնավորապես շրջանառու միջոցների սղության, իրացման, մեխանիզացիայի մաշվածության ու բացակայության, սորտաթարմացման, տնկանյութի սուբիսդավորման, որպես «Վերին Լարսին» այլընտրանք` պետության կողմից «Փոթի» նավահանգստում լաստանավի վարձակալման և այլ հարցեր: Նախարարը հայտնեց, որ շուտով կմեկնարկի գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի անհամեմատ մատչելի պայմաններով տեխնիկա գնել: Հանդիպման ընթացքում կարտոֆիլագործներն անդրադարձան նաև համակցված պարարտանյութերի կիրառմանը և նշեցին, որ դա առավել արդյունավետ է, քան ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի առանձին օգտագործումը, սակայն դրա ձեռքբերումը փոքր քանակներով բավականին թանկ է և ոչ նպատակահարմար: Նախարարն առաջարկեց համատեղ քննարկել, ձևավորել հստակ պահանջարկ, ներկայացնել Գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի բանակցեն արտադրողի հետ և աջակցեն կարտոֆիլագործներին հնարավորինս մատչելի պայմաններով և մեծ խմբաքանակով ձեռք բերել պարարտանյութը: Իգնատի Առաքելյանը, անդրադառնալով կարտոֆիլի արտահանմանը, նշեց, որ նախարարության մասնագետները կուսումնասիրեն կարտոֆիլ ներկրող երկրների շուկաները, առկա գնային քաղաքականությունն ու սորտերը, կկազմեն կարտոֆիլի արտահանման զարգացմանը միտված ծրագիր և կներկայացնեն ներկաներին: Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվեցին առաջիկայում դարձյալ հանդիպել` բարձրացված խնդիրների շուրջ հետագա անելիքները քննարկելու նպատակով: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր