Ռուս աստղագետները կպաշտպանեն մոլորակը երկնաքարերից
Ռուս աստղագետները ծրագրում են Երկիր մոլորակը երկնաքարերից պաշտպանելու նախագիծ: Նրանց մտադիր են ստեղծել հատուկ տիեզերական սարքավորումներ, որոնք վտանգավոր օբյեկտները հայտնաբերելուն պես միջուկային պայթուցիկ սարք կուղարկեն դրանց ուղղությամբ:
Գիտնականների խոսքով` ծրագիրն ավելի քան հրատապ է, քանի որ արեգակնային համակարգում 10 միլիոն թափառող երկնային մարմին կա, որոնք սպառնում են Երկիր մոլորակին:
Մասնագետների կանխատեսումներով` ծրագրի իրականացումը կարժենա կինչեւ 20 միլիարդ դոլար: