Մյուլլերը ինձ հիշեցնում է Ռաուլին. Կասիլյաս
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը Իսպանիայի և Գերմանիայի հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպումից հարցազրույց է տվել:
«Գերմանիայի հավաքականի դեմ հիանալի հանդիպումը կլինի, որտեղ միմյանց հետ կմրցեն Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոնները: Բունդեսթիմի խնդիրնե՞րը. ես հիշում եմ, որ 2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո մեզ մոտ էլ խնդիրներ կային արդյունքների հետ կապված: Եթե խոսենք Գերմանիայի հավաքականի կազմի մասին, ապա ես առանձնահատուկ կերպով կառանձնացնեի Թոմաս Մյուլլերին: Նա յուրօրինակ խաղաոճ ունի, նա նման չէ այլ ֆուտբոլիստների և ինչ-որ տեղ նա ինձ հիշեցնում է Ռաուլին»,- ասել է Կասիլյասը:
Իսպանիա – Գերմանիա հանդիպումը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: