Իկեր Կասիլյաս. «Ռեալում» ինձ այնպես հրաժեշտ չտվեցին, ինչպես՝ Ինյեստային ու Տորեսին
                        «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, որն այժմ հանդես է գալիս «Պորտույում», անդրադարձել է մադրիդյան ակումբ վերադառնալու հավանականությանը:
«Եթե «Ռեալը» ապագայում դիմի ինձ, ապա ես չեմ կարող ասել՝ «ոչ»:
Ես տեսել եմ, թե ինչպես են ակումբները հրաժեշտ տալիս Անդրես Ինյեստային և Ֆերնանդո Տորեսին: Իմ դեպքում «Ռեալում» այլ կերպ եղավ:
Հետագայում մենք ամեն ինչ կարող ենք կարգավորել, ոչ մի խնդիր չի ծագի: Յուրաքանչյուրը կցանկանար, որ իրեն հրաժեշտ տային այդպես, սակայն ես այդ մասին չեմ մտածում ամբողջ ժամանակ», ասել է Կասիլյասը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

