Վենեսուելայում հղի դպրոցականների մանեկեններ են տեղադրվել
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի առեւտրի կենտրոններից մեկումտեղադրվելեն հղի դպրոցականների մանեկեններ, տեղեկացնում է Epochtimes-ը:
Նախաձեռնողների նպատակն է` ուշադրություն հրավիրել Վենսուելայում տարածված` վաղ հղիության խնդրին:
Վիճակագրությամբ` յուրաքանչյուր երեք րոպեն մեկ հղիանում է 18 տարին չլրացած մեկ աղջիկ: Այս ցավալի ցուցանիշով Վենեսուելան Լատինական Ամերիկայում առաջինն է: