211652_close_icon

Կիրականացվեն «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր և «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

views-count274 դիտում article-date 15:29 02-10-2025
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 2–ի նիստում կայացրել է որոշում, որը բխում է Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար անցկացնելու նպատակով հավելյալ 146,924.9 հազար դրամ գումար տրամադրելու անհրաժեշտությունից:

Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերը և «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը հնարավորություն կապահովեն վոլեյբոլ և լող մարզաձևերին ծանոթանալու հնարավորության այն երեխաների համար, ովքեր նախկինում վոլեյբոլ չեն խաղացել կամ լող մարզաձևով չեն զբաղվել, դպրոցահասակ տարիքի երեխաների մոտ կարմատավորեն ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարը, դպրոցներում դասավանդող ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը և վոլեյբոլ մարզաձևի մասին գիտելիքների փոխանցումը:

Յուրաքանչյուր մրցաշարի 2 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, մասնակից աշակերտները, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները և ուսումնական հաստատությունները կպարգևատրվեն Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական խոշոր պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով: Մրցաշարերի անցկացման արդյունքում ակնկալվում է ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակություն, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվողների քանակի էական աճ, բնակչության կենցաղում ակտիվ հանգիստ և առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի աճ ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական ծրագրերի անցկացման խթանում և բարելավում:

Նմանատիպ նյութեր