1013 դիտում
09:18 17-11-2014
Իրանն ունի նավթի գնանկման վնասի չափը նվազագույնի հասցնող միջոցներ
Նավթի համաշխարհային գնանկումը Իրանի վրա նույնպես բացասական ազդեցություն է թողել, սակայն Իրանն ունի մի քանի «գործիք», որոնց միջոցով այդ վնասի չափը կարող է նվազագույնի հասցնել: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Իրանցի նախարարը նշել է, որ նավթի վաճառքից ստացված ցածր եկամուտը կարող է փոխհատուցվել՝ Իրանի զարգացման ազգային ֆոնդից վարկեր տրամադրելով համապատասխան նախագծերով զբաղվող ընկերություններին:
Իրանի տարեկան բյուջեն ձևավորվում է 1 բարել նավթի դիմաց 100 ԱՄն դոլար սակագնով և ըստ այդ բյուջեի՝ իրանական կառավարությունը Իրանի զարգացման հիմնադրամին է տրամադրում նավթի վաճառքից ստացված եկամտի 29 տոկոսը:
Փորձագետների գնահատականով՝ Իրանը նավթի վաճառքից ստացված անբավարար եկամտի պատճառով հաջորդ տարի բախվելու է շուրջ 2 մլրդ դոլար պակասորդի հետ: Զանգանեն նաև նշել է, որ Իրանի կառավարությունը մտադիր է հաջորդ տարի անցկացնել զսպված դրամավարկային քաղաքականություն:
Նմանատիպ նյութեր
2166 դիտում
11:23 25-02-2022
Բացասական հետևանքները նվազագույնի հասցնող օպերատիվ հարցերը ԵԱՏՄ-ի օրակարգում են. Փաշինյան
1289 դիտում
13:31 24-11-2014
BMW-ի մասնագետները գնահատել են Ռուսաստանի համար նավթի գնանկման ռիսկերը
1083 դիտում
15:42 26-12-2014
Իրաքը նավթի գնանկման համար մեղադրել է Սաուդյան Արաբիային
Այս բաժնից
1276 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2011 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1132 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին