Իրաքը նավթի գնանկման համար մեղադրել է Սաուդյան Արաբիային
Իրաքի փոխնախագահ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող նավթային քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ, որպեսզի վնասի այդ երկու պետությունների տնտեսությունը, սակայն այդ քաղաքականություն Իրաքում տնտեսական ճգնաժամ առաջացրեց:
«Սաուդյան Արաբիան Իրանի և Ռուսաստանի դեմ հստակ նավթային քաղաքականություն է վարում, սակայն դա վնասում է նաև մեզ, իսկ այսօր 1 բարել նավթի գինը դարձել է 50 դոլար»,-ասել է նա և հավելել, որ ներկա դրությամբ Իրաքը ֆինանսական ճգնաժամի մեջ է հայտնվել, որ նույնիսկ դպրոց կառուցելու գումար չունի: