211652_close_icon

Ցունամիի վտանգ՝ Ինդոնեզիայում

views-count940 դիտում article-date 12:48 16-11-2014
Ինդոնեզիայի արևելքում գտնվող Մալուկու կղզիների մոտ տեղի ունեցած 7.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո, Խաղաղ օվկիանոսում ցունամիի կանխարգելման կենտրոնը ցունամիի սպառնալիքի մասին հաղորդագրություն է տարածել: Ամերիկյան երկրաբանական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, ստորջրյա երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 46 կիլոմետր խորության վրա: Կենտրոնը զգուշացրել է, որ ցունամին կարող է հարվածել երկրաշարժի օջախից մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ափերին:

Նմանատիպ նյութեր