Ինդոնեզիայում երկրաշարժերի ու ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 800-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրը նշում է, որ զոհերի մասին տեղեկությունը միայն վերաբերում է Ինդոնեզիայի Սուլավեսի կղզուն: Այլ բնակավայրերից, քաղաքներից տվյալներ դեռ հայտնի չեն:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/09/29/1106403/]Հիշեցնենք[/url], որ Ինդոնեզիայում գրանցված երկրաշարժերի ու դրանց հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել էր 384-ի:
Տուժածների հստակ թիվը հայտնի չէր, նշվում էր միայն, որ կան հարյուրավոր տուժածներ: Ավելի վաղ հաղորդվել էր 48 զոհի մասին:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից ամենահզորը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Դրանց հետևանքով ցունամի է առաջացել: