Հզոր երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. հայտարարվել է մոտեցող ցունամիի մասին
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Ինդոնեզիայի հյուսիսում այսօր գրանցվել է Ռիխտերի սանդղակով 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտարարվել է մոտեցող ցունամիի մասին:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Մոլուկկի նահանգի Խալմախերա կղզիների արևմտյան հատվածից 137 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հիպոկենտրոնը՝ 48 կմ խորության վրա:
Առայժմ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: