910 դիտում
21:28 13-11-2014
Դեսպան Գալոյանն իր հավատարմագրերը հանձնեց Բրազիլիայի նախագահին
Նոյեմբերի 10-ին Բրազիլիայի նախագահի պաշտոնական նստավայրում` «Ալվորադա» պալատում, Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Դիլմա Վանա Ռուսեֆին:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ նախագահ Ռուսեֆը բարձր գնահատեց Բրազիլիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը` ընդգծելով իր Բրազիլիայի հայ համայնքի հսկայական ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում և իր անկեղծ համակրանքը հայտնելով հայ ժողովրդի նկատմամբ:
Բրազիլիայի նախագահը պատրաստակամություն հայտնեց իր անմիջական աջակցությունը բերել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպատակ են հետապնդում էլ ավելի ամրապնդելու հայ-բրազիլական հարաբերությունները:
Նույն օրը դեսպան Գալոյանն առանձնազրույց ունեցավ Բրազիլիայի ԱԳ նախարար Լուիս Ալբերտո Ֆիգեիրեյդոյի հետ: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կարևորվեց փոխայցելությունների հաճախակիացումը:
Դեսպան Գալոյանը Բրազիլիայի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմագին ողջույնները:
Նմանատիպ նյութեր
1677 դիտում
11:52 21-02-2017
Դեսպան Գալոյանն իր հավատարմագրերը հանձնեց Կոլումբիայի նախագահին
1303 դիտում
17:19 05-02-2014
Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահին
1149 դիտում
13:25 25-02-2014
Դեսպան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահին
Այս բաժնից
889 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
673 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
835 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան