1563 դիտում
11:52 21-02-2017
Դեսպան Գալոյանն իր հավատարմագրերը հանձնեց Կոլումբիայի նախագահին
Փետրվարի 16-ին Կոլումբիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը (նստավայրը՝ Բրազիլիա) Բոգոտայում իր հավատարմագրերը հանձնեց Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոս Կալդեյրային:
Նախագահ Սանտոսի հետ ունեցած զրույցի ժամանակ դեսպան Գալոյանն ընդգծեց հայ-կոլումբիական երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման անհրաժեշտությունը:
ՀՀ դեսպանը բարձր գնահատեց Նախագահ Սանտոսի քաղաքական մեծ ներդրումը` կեսդարյա ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, որի համար վերջինս արժանացավ Նոբելյան խաղաղության մրցանակի:
Անդրադառնալով աշխարհում խաղաղության հաստատման հարցին՝ դեսպան Գալոյանը հատուկ նշեց վերջերս Բոգոտայում կայացած Խաղաղության նոբելյան մրցանակակիրների 16-րդ համաժողովի դերը:
Կոլումբիայի Նախագահը, կարևորելով ՀՀ դեսպանի նշանակման փաստը, պատրաստակամություն հայտնեց բոլոր առանցքային ոլորտներում աջակցել երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Մարիա Անխելա Հոլգուինի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ կողմերն ի թիվս այլ հարցերի նաև պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև վիզաների ազատականացման հարցի շուրջ։
Նմանատիպ նյութեր
763 դիտում
21:28 13-11-2014
Դեսպան Գալոյանն իր հավատարմագրերը հանձնեց Բրազիլիայի նախագահին
940 դիտում
17:19 05-02-2014
Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահին
813 դիտում
13:25 25-02-2014
Դեսպան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահին
Այս բաժնից
571 դիտում
20:59 18-05-2024
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Աշխաբադում Սայաթ-Նովայի արձանի բացման արարողությանը
733 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները