211652_close_icon
views-count1303 դիտում article-date 22:38 13-11-2014

Իտալիայում ՀՀ դեսպան Ս. Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Իտալիայի Պերուջիա քաղաք

Նոյեմբերի 12-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Իտալիայի Ումբրիա նահանգի մայրաքաղաք Պերուջիա: Այցի շրջանակներում դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Պերուջիայի քաղաքապետ Անդրեա Ռոմիցիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Պերուջիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով հատկապես մշակույթի և առևտրատնտեսական ոլորտներում կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Հանդիպումից հետո դեսպան Ղազարյանն ու քաղաքապետ Ռոմիցին այցելեցին Պերուջիայի Սուրբ Մաթևոս հայկական եկեղեցի: Այն կառուցվել է 1273թ. Բազիլիան միաբանության անդամ հայ հոգևորականների կողմից: Այնուհետև Ումբրիայի Արդյունաբերողների միության կենտրոնակայանում կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով, որին մասնակցում էին նահանգի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը և Ումբրիայի Արդյունաբերողների միությունը: Համաժողովի ընթացքում դեսպան Ղազարյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը, մակրոտնտեսական ցուցանիշները, ներդրումային դաշտն ու տարածաշրջանի մասշտաբով տնտեսական առավելությունները: Այնուհետև դեսպանը պատասխանեց իտալացի գործարարների հարցերին: Համաժողովի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա ամիսների ընթացքում Ումբրիայի Արդյունաբերողների միության կողմից նահանգի գործարարների` Հայաստան այց կազմակերպելու վերաբերյալ: Դեսպան Ղազարյանը նաև հարցազրույց տվեց իտալական հանրային հեռուստառադիոընկերության (RAI) տեղական գործակալությանը:

Նմանատիպ նյութեր