1127 դիտում
19:20 25-05-2015
Դեսպան Ղազարյանն աշխատանքային այց կատարել Իտալիայի Ուդինե շրջան
Մայիսի 21-ից 22-ը Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի Ուդինե քաղաք: Այն նույն անունը կրող շրջանի մայրաքաղաքն է:
Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպումներ ունեցավ Ուդինե շրջանի նախագահ Պիետրո Ֆոնտանինիի, Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի շրջանային խորհրդի նախագահ Ֆրանկո Իակոպի, Ուդինեի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջիովանի Դա Պոձձոյի, Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնիի, քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ֆեդերիկո Պիրոնեի և Ուդինեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Անդրեա Բրունո Մաձոկատոյի հետ:
Ուդինե շրջանի նախագահ Պիետրո Ֆոնտանինիի, շրջանային խորհրդի նախագահ Ֆրանկո Իակոպի և Ուդինեի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջիովանի Դա Պոձձոյի հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի և, մասնավորապես, Ուդինեի շրջանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանի և Իտալիայի մեջև առևտրաշրջանառությունը կայուն աճ է արձանագրում: Քննարկվեցին նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո կողմերի միջև գործակցության հաստատման հավանական ոլորտները, կարևորվեց առևտրական պատվիրակությունների փոխայցելությունների հաճախակիացումը:
Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնիի հետ հանդիպմանը ընդգծվեց կրթության ոլորտում համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ քայլեր պետք է ձեռնարկել Երևանի պետական համալսարանի և Ուդինեի համալարանի միջև վերջերս ստորագրված համագործակցության համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու նպատակով:
Ուդինեի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ֆեդերիկո Պիրոնեի հետ հանդիպմանը քննարկվեց առաջիկայում Հայաստանին նվիրված համատեղ մշակութային միջոցառում կազմակերպելու հարցը:
Ուդինեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Անդրեա Բրունո Մաձոկատոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից այդ կապակցությամբ տրված պատարագը, անդրադարձ կատարվեց Միջին և Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնության իրավիճակին: Արքեպիսկոպոսը նշեց, որ ինքնության պահպանման հարցում շատ բան կա սովորելու հայերից, և առաջարկեց այդ առնչությամբ համատեղ գիտաժողով կազմակերպել:
Մայիսի 21-ի երեկոյան տեղի ունեցավ դեսպան Ղազարյանի աշխատանքային ընթրիքը Ուդինեի Արդյունաբերողների միության և առաջատար ձեռնարկությունների ղեկավար ներկայացուցիչների հետ: Ընթրիքի ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, մակրոտնտեսական ցուցանիշները:
Մայիսի 22-ին Ուդինեի Արդյունաբերողների միության կենտրոնակայանում կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով: Համաժողի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը և Ուդինեի Արդյունաբերողների միությունը: Համաժողովի ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակն ու գործարար միջավայրը, ներդրումային դաշտն ու ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային և մաքսային քաղաքականությունը, տարածաշրջանի երկրների համեմատ տնտեսական առավելությունները և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ընձեռած հնարավորությունները: Այնուհետև դեսպանը պատասխանեց իտալացի գործարարների հարցերին:
Գործարար համաժողովին ներկա էին շրջանի արդյունաբերության և առևտրի ոլորտը ներակայացնող շուրջ 25 ձեռնարկությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական զանգվային լրատվամիջոցների կողմից:
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
22:38 13-11-2014
Իտալիայում ՀՀ դեսպան Ս. Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Իտալիայի Պերուջիա քաղաք
747 դիտում
20:47 01-06-2015
Դեսպան Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Լոդձ քաղաք
1331 դիտում
23:16 20-10-2015
Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով Իտալիայի Ուդինե քաղաքում
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր