211652_close_icon

Հայաստանի հոկեյի պատանիների հավաքականն արժանացել է բրոնզե մեդալի

views-count1418 դիտում article-date 19:03 13-11-2014
Հայաստանի հոկեյի պատանիների հավաքականը Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի: 3-րդ տեղի համար պայքարում մեր հավաքականը մրցել և փայլուն հաղթանակ է տոնել Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի հավաքականի նկատմամբ: Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել մեր հավաքականի դարպասապահ Լևոն Ստեփանյանը: Նշենք, որ մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի հավաքականը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի հավաքականը:

Նմանատիպ նյութեր