211652_close_icon
views-count418 դիտում article-date 14:29 20-07-2026

Տաշքենդում քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2026 թ. հուլիսի 10-19-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 93 երկրի 372 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի:

Հայաստանի թիմն արժանացել է երկու բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Վիրաբյանն արժանացել է գովասանագրի։ Օլիմպիադային մասնակցել է նաև նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արմեն Գալստյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան)։

Հիշեցնենք, որ քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր ԱՄԷ Դուբայ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե մեդալի և 3 գովասանագրի։

Լրացուցիչ նյութեր՝

Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը՝
https://www.icho2026.uz/

Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությունը՝ https://www.youtube.com/live/M35p7OyuRd4

Նմանատիպ նյութեր