Դերասան Թոմ Քրուզն իր կարիերայի ամենավտանգավոր հնարքն է կատարել՝ կախված մնալով 400 կմ/ժ արագությամբ թռչող ինքնաթիռի դռնից. տեսանյութ
Հոլիվուդյան ճանաչված դերասան Թոմ Քրուզը թերևս իր դերասանական ողջ կարիերայի ընթացքում ամենավտանգավոր հնարքն է կատարել: Դերասանը, ով նկարահանվում է «Չկատարված առաքելություն» ֆիլմում գլխավոր հերոսի դերում, ֆիլմի 5-րդ մասում հատուկ կոստյումով կախված է մնացել թռչող ինքնաթիռի դռնից:
Նրա անվտանգությունը, սակայն ապահովել են 2 ամրագոտիները և ևս 2 անվտանգության գոտիները: Դերասանը 20 րոպե շարունակ կառչած է եղել 1500 մետր բարձրության վրա և ժամում 400 կմ արագությամբ թռչող Airbus A400M ինքնաթիռի դռնից: