211652_close_icon
views-count108131 դիտում article-date 10:43 11-01-2017

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 2 երեխաների 38-ամյա հորը հայտնաբերել են չգործող մանկապարտեզի դռնից կախված

Այսօր՝ հունվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան նրբանցք 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախված դին հանդիսանում էր Սյունիքի մարզի բնակիչ, 38-մյա Աբրահամ Աղայանը։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի տաքսի ավտոմեքենա։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աղայանը վարձակալական հիմունքներով բնակվում էր Շենգավիթ վարչական տարածքում, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա և աշխատում էր որպես անհատ տաքսիստ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Շենգավիթ քննչական բաժնի քննիչ Դավիթ Սարոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարզվել է, որ Ա. Աղայանը կախվել է տաքսու մեջ օգտագործվող ամրագոտիով։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր