6782 դիտում
10:37 12-11-2014
Երևանի քաղաքապետը ձեռք մեկնեց Հայաստանի քննչական կոմիտեին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն քաղաքացիների հոսքը գրեթե ամեն օր, անգամ շաբաթ և կիրակի օրերին, չի դադարում: Այցելուների թիվը երբեմն հասնում է 400-ի:
Իսակովի 9 հասցեում է գտնվում նույն վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության վարչությունը, որի քննիչները հիմնականում քննում են ճանապարհատրանսպորտային պատահարները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս տեղեկացել էր, որ երբ քաղաքացիներն այցելում են նշված վարչություն, ժամանակը ոտքի վրա են անցկացնում և բարի կամք դրսևորելով՝ հանձնարարեց, որպեսզի քաղաքապետարանի միջոցներով քննչական վարչությանը տրամադրվեն նստարաններ և աղբամաններ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2451 դիտում
10:55 15-10-2014
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կցվել է քննչական կոմիտեին. լրագրողների սիրելի Մերի Սարգսյանի պաշտոնը ևս փոխվել է