ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կցվել է քննչական կոմիտեին. լրագրողների սիրելի Մերի Սարգսյանի պաշտոնը ևս փոխվել է
ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, ով շատ սիրված և հարգված է լրագրողների կողմից, նշանակվել է Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության Վերահսկողության բաժնի ավագ քննիչ: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Մերի Սարգսյանը:
Թեեւ լրագրողներն ուրախ են նրա պաշտոնի բարձրացման փաստով, բայց միաժամանակ տխուր, որ նրա հետ ավելի քիչ են աշխատելու: Նշենք, որ փոփոխությունը տեղի է ունեցել ՊՆ քննչական ծառայությունը քննչական կոմիտեին կցելուց հետո: