81922 դիտում
11:41 17-03-2018
Բաց երկնքի տակ հայտնված սոցիալապես անապահով ընտանիքին օգնության ձեռք մեկնեց Աշտարակի քաղաքապետը. մայր ու որդի նշում էին. «Երախտապարտ ենք նրան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մարտի 16-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Արագածոտնի մարզում արդեն քանի օր է՝ բաց երկնքի տակ ապրում են մայր և որդի Պողոսյանները:
Մայր ու որդի տարիներ շարունակ ապրել են տարբեր տեղերում՝ վարձակալական հիմունքներով։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմել էր սրտացավ ու բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեին սոցիալապես անապահով վիճակում գտնվող և փողոցում հայտնված մորն ու որդուն։
Հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ ընտանիքին օգնության ձեռք է մեկնել Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով 5 ամսով լուծել է նրանց բնակարանի խնդիրը՝ ժամանակավորապես հատկացնելով բնակարան։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մայրն ասում էր. «Շատ շնորհակալ եմ Աշտարակի քաղաքապետ Թ. Շահվերդյանից։ Երեկ ձեր հրապարակումից հետո Աշտարակի քաղաքապետարանից այցելեցին մեզ ու ինձ ու տղայիս մեքենայով ուղեկցեցին քաղաքապետի մոտ։ Քաղաքապետը գոնե ժամանակավորաես լուծեց մեր բնակարանի խնդիրը, ու հիմա մենք բաց երկնքի տակ չենք մնա։ Բնակարանը, որը մեզ հատկացրել է Աշտարակի քաղաքապետը, մեր սրտով է։
Քաղաքապետը հոգաց նաև, որ ինձ և տղայիս կուղարկի բժշկական հետազոտման, անհրաժեշտության դեպքում էլ բժիշկները կկատարեն բուժումներ։ Երբեք չէի սպասի, որ կարճ ժամանակում քաղաքապետը մարդկային վերաբերմունք կցուցաբերր իմ ու տղայիս նկատմամբ։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում քաղաքապետին, նրա աշխատակազմին, ովքեր նաև հոգացին մեր ապրանքների տեղափոխումը մեր ժամանակավոր նոր բնակության վայրը։
Քաղաքապետը խոստացել է նաև, որ բուժման կուրսն անցնելուց հետո կլուծի տղայիս աշխատանքի հարցը»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/16/1091496/]հայտնել [/url]էինք, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հարակից տարածքում, բաց երկնքի տակ ապրող Պողոսյանների համար դա գոյատևելու միակ տարբերակն է: Մոտ 28 տարի էր, ինչ սեփական բնակարան չունենալու պատճառով պարբերաբար փոխում էին կացարանները:
Արդեն 3 օր էր, իրենց ողջ ունեցվածքով բնակարան էին համարում քարքարոտ, խոնավ, սոցիալ-կենցաղային պայմաններից բացարձակ զուրկ մի տարածք: 28-ամյա Անդրանիկ Պողոսյանը կարծում էր, որ իր 68-ամյա մորը՝ Մարուսյա Պողոսյանին պահելու և խնամելու համար անհրաժեշտ է շատ ավելի բարեկարգ միջավայր, սակայն ներկա պահին միակ հնարավորությունը դա էր:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցոմ 68-ամյա կինը պատմել էր իր տեսած ծանր օրերի, ներկա իրավիճակի, ինչպես նաև ապագայի մասին: Նրա խոսքով՝ իր որդին ամեն բան անում էր, աշխատում էր՝ իրենց կենցաղը բարելավելու համար, սակայն ամեն անգամ իրենց տնից դուրս էին հանել՝ պատճառաբանելով, որ բնակարանը կամ տարածքը վաճառվում է:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+