Արթուր Աբրահամը լուսանկարվել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Բեռլինում կայանալիք «Die Mannschaft» ֆիլմի պրեմիերայից առաջ լուսանկարվել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ, 2014 թվականի աշխարհի չեմպիոններ՝ Թոմաս Մյուլլերի, Մարիո Գյոտցեի և Մանուել Նոյերի հետ: Անվանի բռնցքամարտիկը լուսանկարները տեղադրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:
Նշենք, որ «Die Mannschaft» ֆիլմը նվիրված է Գերմանիայի հավաքականի 4-րդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվելուն: