211652_close_icon
views-count1167 դիտում article-date 17:14 10-11-2014

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Արոնյանը շարունակում է ոչ-ոքի խաղալ

Մոսկվայում ընթացող “Տաշիր” Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար անվանումը կրող մրցաշարում այսօր կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ և պարտիայի 41-րդ քայլին քաղն ավարտվել է ոչ-ոքի: Մյուս խաղատախտակների շուրջ՝ Արոնյան – Կրամնիկ 1/2 Գրիշչուկ – Լեկո 1-0 Ինարկիև – Լիրեն 1/2 Գելֆանդ – Մորոզևիչ 1-0 Խաղացված 4 տուրերից հետո՝ 1. Գրիշչուկ – 4.5 2. Կրամնիկ – 3 3. Գելֆանդ – 2.5 4. Արոնյան – 2.5 5. Լիրեն – 2.5 6. Լեկո – 2 6. Ինարկիև – 1.5 8. Մորոզևիչ – 1.5 Վաղը կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիաների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:00-ին:

Նմանատիպ նյութեր