211652_close_icon
views-count1164 դիտում article-date 19:43 05-11-2014

«Տաշիր» Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով

Մոսկվայում ավարտվել են «Տաշիր» Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար-ի 1-ին տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը ստիպակ խաղաքարերով մրցել է Բորիս Գելֆանդի հետ և պարտիայի 48-րդ քայլին խաղն ավարտվել է ոչ-ոքի: Խաղաղ ավարտ են ունեցել նաև Դինգ Լիրեն – Վլադիմիր Կրամնիկ և Պետեր Լեկո – Ալեքսանդր Մորոզևիչ պարտիաները: Արդյունավետ է եղել միայն Ալեքսանդր Գրիշչուկ – Էրնեստո Ինարկիև մրցավեճը, որտեղ ավելի ուժեղ են գտնվել սպիտակները: Վաղը կկայանան 2-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կհանդիպի Ալեքսանդր Մորոզևիչի հետ:

Նմանատիպ նյութեր