Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մորոզևիչի հետ
Մոսկվայում ավարտվել են «Տաշիր» Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար-ի 2-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Ալեքսանդր Մորոզևիչի հետ: Պարտիան ավարտվել է խաղաղ արդյունքով: Մյուս խաղատախտակների շուրջ Վլադիմիր Կրամնիկը պարտության է մատնել Էրնեստո Ինարկիևին, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը Բորիս Գելֆանդին: Դինգ Լիրեն – Պետեր Լեկո հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:
Խաղացված 2 տուրերից հետո՝
Գրիշչուկ – 2
Կրամնիկ – 1.5
Արոնյան – 1
Մորոզևիչ – 1
Լիրեն – 1
Լեկո – 1
Գելֆանդ – 0.5
Ինարկիև – 0
Վաղը կկայանան 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Դինգ Լիրենի հետ: