Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Լեկոյի հետ
Մոսկվայում ընթացող «Տաշիր» Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար անվանումը կրող մրցաշարում այսօր կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է հունգարացի Պետեր Լեկոյի հետ և պարտիայի 42-րդ քայլին քաղն ավարտվել է ոչ-ոքի: Տուրի մյուս 3 մրցավեճերը ևս ունեցել են խաղաղ ավարտ:
4-րդ տուրի արդյունքները՝
Լեկո – Արոնյան 1/2
Մորոզևիչ – Ինարկիև 1/2
Լիրեն – Գրիշչուկ 1/2
Կրամնիկ – Գելֆանդ 1/2
Խաղացված 4 տուրերից հետո՝
1. Գրիշչուկ – 3.5
2. Կրամնիկ – 2.5
3. Լիրեն – 2
4. Լեկո – 2
5. Արոնյան – 2
6. Մորոզևիչ – 1.5
7. Գելֆանդ – 1.5
8. Ինարկիև – 1
Վաղը կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Պարտիաների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:00-ին: