Ոսկե հարսանիք՝ Շղարշիկ համայնքում
Օրերս ոսկե հարսանիք էր Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքում: Օրվա հերոսները Աքրեբաս եւ Արուս Ասլանյաններն էին, ովքեր համատեղ ապրում են արդեն 57 տարի: Պապական ավանդույթներին հավատարիմ այս ընտանիքը հայտնի է իր աշխատասիրությամբ, բարիք արարելու հավատամքով:
Համատեղ կյանքում նրանք ունեցել են 5 երեխա` 2 աղջիկ եւ 3 տղա: Իր ներկայությամբ ոսկե հարսանիքը պատվել էր նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը, ինչը առանձնակի ոգեւորել էր հոբելյար զույգին:
Ներկաները առողջություն, զավակների, թոռների ու ծոռների հաջողություններով ուրախանալու առիթներ եւ երջանիկ ծերություն մաղթեցին նրանց: Մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ Ասլանյանների գերդաստանը հայկական օջախի ավանդապահության, արմատներին հավատարմության լավագույն օրինակ է:
Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: