9243 դիտում
09:57 08-11-2014
Կառավարության դիմաց «աջաբ սանդալի» հեղինակները նույն կառավարության որոշ անդամներ են. ու՞ր է նայում ՃՈ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբ ամեն հինգշաբթի կառավարության նիստերի ժամանակ քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան են անում, կառավարության դիմաց ծառայություն կատարող ոստիկանները քաղաքացիներին հորդորում են, որ կառավարության առջև խոչընդոտներ չստեղծեն տրանսպորտային միջոցների համար:
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես են կառավարության հաշվեկշռում գրանցված մի քանի տրանսպորտային միջոցներ ոչ ճիշտ հատվածում կայանվելով՝ նշված հատվածում երթևեկությունը սարքել «աջաբ սանդալ»:
Վերջին ժամանակներս ականատես ենք եղել, թե Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները ինչպես են մեծ թվով օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցները քարշակի միջոցով տեղափոխում ՃՈ պահպանվող հատուկ տարածք, և գուցե Երևանի ՃՈ աշխատակիցները մեկ անգամ «պտույտ մը կանե՞ն» կառավարության վարչական շենքի դիմաց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+