55215 դիտում
16:43 14-05-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ները, Skoda-ն և թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար Газель-ը. կա վիրավոր. երթևեկությունը վերածվել է «աջաբ սանդալի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Գոշ գազի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 ՏA 404 համարանիշի, մարդատար Газель մակնիշի 5020 Տ համարանիշի, Skoda մակնիշի 10 ԼԼ 902 համարանիշի և Mercedes մակնիշի 34 RC 311 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտիոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկություը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթախահ հետաքննիչը։
Նշված հատվածում երթևեկությունը մասամբ դարձել է անկառավարելի, քանի որ վարորդները չեն զիջում միմյանց, իսկ բախման հետևանքով էլ մեքենաները հայտնվել են Ռուբինյանց փողոցի և Ռուբինյանց նրբանցքի մեջտեղում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+