Անդերսոնը մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
Բրազիլացի կիսապաշտպան Անդերսոնը մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, տեղեկացնում է Goal.com-ը:
Ֆուտբոլիստը ցանկանում է ապացուցել թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, որ արժանի է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Հարկ է նշել, որ Անդերսոնը ոընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Բրազիլացու պայմանագիրը անգլիական թիմի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: