Մահացել է ամերիկացի երգչուհի Լինն Անդերսոնը
ԱՄՆ-ում կյանքի 68-րդ տարում սրտի կաթվածից մահացել է քանթրի-երաժշտության ամերիկացի հայտնի կատարող Լինն Անդերսոնը: Նա «Գրեմմի» մրցանակի էր արժանացել I Never Promised You A կատարման համար:
Նա 1970-ականների հայտնի երգչուհիներից էր, որի հիթերը միշտ առաջին հորիզոնականում էին: