211652_close_icon
views-count6959 դիտում article-date 09:35 08-07-2015

Պամելա Անդերսոնը բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին

Ամերիկյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը բաց նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: «Մալիբուի փրկարարները» հայտնի սերիալի աստղը խնդրել է ՌԴ նախագահին փակել Հյուսիսային ծովային ճանապարհը և թույլ չտալ, որպեսզի Իսլանդիայից 1,7 հազար տոննա կետի միս տեղափոխող նավը հասնի Ճապոնիա: Այդ մասին հայտնել է Sea Shephard կայքը: «Անձնական հարցով դիմում եմ ձեզ և դա անում եմ անհետացման վտանգի առաջ կանգնած կետերի այս տեսակի անունից: Winter Bay նավը, որն այժմ գտնվում է նորվեգական Տրոմս նավահանգստում, ավելի քան 1,7 հազար տոննա կետի միս է տեղափոխում: Կետերը սպանվել են անօրինական ճանապարհով՝ շրջանցելով Միջազգային հանձնաժողովին: Անթույլատրելի է, որպեսզի Winter Bay-ը հատի ռուսական ջրերը»,-գրել է հոլիվուդյան հայտնի դերասանուհին: Դեռևս հայտնի չէ՝ հասե՞լ է հուլիսի 5-ին գրված նամակը Պուտինի աշխատակազմին: Ավելի վաղ նավին անօրինական բեռի համար թույլ չէին տվել անցնել Սոիեզի և Պանամայի ջրանցքները:

Նմանատիպ նյութեր