Սմոլինգը կարող է տեղափոխվել «Արսենալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Կրիս Սմոլինգը իր կարիերան կարող է շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում, հայտնում է Mirror-ը:
Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «զինագործները» մտադիր են ուժեղացնել պաշտպանական գիծը, և այդ ուղղությամբ Սմոլինգը համարվում է առաջնային տարբերակ:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը Անգլիայի առաջնությունում 5 հանդիպման է մասնակցել: