ՀՀ ԱԻ և ՏԿ նախարարությունները միավորվելու են
Այսօր՝ նոյեմբերի 6-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները:
Վարչապետը նաև առաջարկել է ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Հարցերն արդեն կառավարության նիստի օրակարգում են, որոնք ներկայացնելու է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: